top of page

Նորավանի խաչմերուկից Շինուհայրի խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը փակ է

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Jan 16, 2024
  • 1 min read

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

«Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Նորավանի խաչմերուկից Շինուհայրի խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ճանապարհահատվածը, Վարդենյաց լեռնանցքը և Իշխանասար-Կապան ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար։Տաթև-Լծեն-Սիսիան ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար։Սյունիքի մարզի ավտոճանապարհները և Տաթև-Աղվանի ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։

Հարժիսի խաչմերուկում և Վարդենյաց լեռնանցքում բուք է:                                           Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում է հաղորդագրությունում։

1/2515
bottom of page