top of page

Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի.

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Jan 30, 2024
  • 1 min read
ree

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Կլաուդիա Թենին նախկին նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունն  առաջադրել է հեղինակավոր Խաղաղության Նոբելյան մրցանակի համար: Այս մասին հայտնում է Fox News-ը:Հանրապետական կոնգրեսականը նշել է, որ Թրամփը հեղինակավոր մրցանակին արժանի է իր նախագահության օրոք մշակված Աբրահամյան համաձայնագրերի համար: Դրանք վերաբերում են Իսրայելի և Մերձավոր Արևելքի պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանում ընդհանուր լարվածության մակարդակի նվազեցմանը:

Ըստ Թենիի՝ Աբրահամյան համաձայնագրերը պատմական նշանակություն ունեն:«Տասնամյակներ շարունակ չինովնիկները, արտաքին քաղաքականության «պրոֆեսիոնալները» և միջազգային կազմակերպությունները պնդում էին, որ Մերձավոր Արևելքի խաղաղության համաձայնագրերն անհնարին են առանց իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման: Նախագահ Թրամփը ապացուցեց, որ դա սուտ է», - նշել է կինը:


1/2466
bottom of page