top of page

Արագած Ախոյանն ազատ է արձակվել

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Jan 30, 2024
  • 1 min read
ree

ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանն ազատ է արձակվել։ Տեղեկությունը հայտնեց նրա փաստաբան Գոռ Վարդանյանը։

«Մեղադրական եզրակացություն է կայացվել, պատիժը նշանակվել է կարճաժամկետ ազատազրկումը՝ 2 ամիս ժամկետով, բայց քանի որ Արագած Ախոյանը 3 ամիս կալանքի տակ է գտնվել, պատժի կրումից ազատվել է։ Այս պահին նա ազատության մեջ է»,- ասաց փաստաբանը՝ տեղեկացնելով, որ դատավճիռը բողոքարկելու են Վերաքննիչում, քանի որ դեմ են մեղադրական որոշմանը։

Հիշեցնենք, որ 2023 թ. նոյեմբերի 7-ին ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը կալանավորվել էր 2023 թ. հունիսի 8-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակած գրառման համար։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Ախոյանն այդ օրը հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։

1/2466
bottom of page