Ով Զանգեզուրի միջանցք արտահայտություն կգտնի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, խոստանում եմ դրամական պարգև․ Փաշինյան.
- Armen Sukiasyan

- Jan 13, 2024
- 2 min read

Գիտեք, որ հիմա Ադրբեջան- Նախիջևան կապի թեման կա, և էլի զուգահեռներ է տարվում Իրանի տարածքով այդ կապը ապահովելու մասին, որը այսօր էլ գոյություն ունի։ Մենք սրան արձագանքում ենք հետևյալ կերպ․ ասում ենք, որ ինչ պայմանով, որ Իրանն է իր տարածքով տալիս է միջանցք Ադրբեջանին` Նախիջևան հասնելու համար ՝ նույն պայմանով Հայաստան է պատրաստ իր տարածքով Ադրբեջանին տրամադրել այդ կապը, և երկաթուղային, և ավտոմոբիլային։
Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Փորձ է արվում հղում անել 2020 թ. նոյեմբերի 9–ի հայտարարությանը, թե Հայաստանը ինչ-ինչ պարտավորություն է ստանձնել այդ տրամաբանության մեջ։ Բայց այդ եռակողմ պայմանավորվածության կողմերից 2-ը ստորագրման պահից ցույց են տվել, որ այդ փաստաթուղթն իրենց համար այլևս գոյություն չունի։ Այն գործողությունները, որոնք ձեռնարկվել են ԼՂ-ում՝ Ադրբեջանի և ՌԴ-ի մասնակցությամբ, դա վկայությունն է այն բանի, որ իրենց համար այդ փաստաթուղթն այլևս գոյություն չունի։ Չի կարող այնպես լինել, որ 2 կողմի համար այդ փաստաթուղթն այլևս չկա, երրորդ կողմի համար այն շարունակի գոյություն ունենալ»։
Նա նաև ընդգծեց, թե Ադրբեջանից պնդում են, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հասել են նրան, որ արձանագրվի «Զանգեզուրի միջանցք» և, որ ՌԴ-ն է ապահովելու այդ ճանապարհների անվտանգությունը:«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ այդ երկուսից, ոչ մեկը չկա գրված, տենց բան ընդհանրապես գոյություն չունի: Ոչ մի տեղ գրված չէ, որ Ռուսաստանը Հայաստանի որևէ տարածքում կոմունիկացիայի անվտանգություն պետք է ապահովի, ընդհակառակը գրված է, որ Հայաստանի Հանրապետությունն է երաշխավորում անվտանգությունն իր տարածքում: Եվ բանական է, ուրիշ ով պետք է ապահովի»:
Փաշինյանը նաև նշեց, որ Ադրբեջանը արդեն 3 տարի «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսույթ է զարգացնում՝ հղում անելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը:
«Ով, որ Զանգեզուրի միջանցք արտահայտություն կգտնի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, խոստանում եմ դրամական պարգև: Ցավոք, այդ պարգևը ոչ ոք չի կարող ստանալ, քանի որ այդպիսի հայտարարություն եռակողմ հայտարարության մեջ չկա»,- ասաց նա:




















