ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ Է ՓՈԽԱՆՑԵԼ ԱԿԱՆԱՊԱՏ ԴԱՇՏԵՐԻ ԲՈԼՈՐ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ
- Armen Sukiasyan

- Jan 26, 2024
- 1 min read

ՀՀ ԱԳՆ-ի X-ի էջում գրառում է արվել Ադրբեջանին ականապատ դաշտերի քարտեզները փոխանցելու կապակցությամբ․
«Ինչպես բազմիցս նշվել է, Հայաստանը, այդ թվում՝ որպես վստահության ամրապնդման միջոց, Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի բոլոր քարտեզները, որոնք ուներ իր մոտ՝ ստանալով դրանք Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաներից։
Հետագայում, առաջնորդվելով մարդասիրական նպատակներով, Հայաստանը, հարցաքննելով Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին, պատրաստել է նոր քարտեզներ՝ դրանք Ադրբեջանին փոխանցելու համար։
Ցավոք, այս նախաձեռնությունն ադրբեջանական կողմից անմիջապես արժանացավ խիստ բացասական և հեգնական արձագանքի, քննադատվեցին Հայաստանի վստահության ամրապնդման ջանքերը, շարունակվեց շահարկվել թեման և Հայաստանի դրական քայլը վերածվեց բացասական հռետորաբանության»։




















