top of page

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐՀՆԵՐԳԸ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ, ԱՅՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ․ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ:

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Jan 30, 2024
  • 1 min read
ree

Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի, այն պետք է լինի հայկական, կապ ունենա մեր պետության ու հայկական երաժշտության հետ և լինի օրհներգի կանոններին համապատասխան: Չեմ պնդում, որ այն պետք է փոխարինել մեծն Արամ Խաչատրյանի երաժշտությամբ, որը, ըստ իս, շքեղ է, անգերազանցելի և մաքսիմալ հայկական, բայց ակնհայտ է, որ առկա օտարածին օրհներգի փոփոխությունն անհրաժեշտություն է:

Իմ կարծիքով մենք նաև պետք է քննարկենք զինանշանի փոփոխության հարցը. առնվազն չի կարող Հայաստանը լինել ջրի տակ, ինչը պատիժ էր մարդկության համար, չի կարող առյուծը լինել ֆեյսբուքյան սմայլիկի նման, չի կարող Հայաստանը պաշտպանող սուրը լինել շղթայված:

Ալեն Սիմոնյան


bottom of page