top of page

Ի՞նչ փաստաթղթեր է հարկավոր ներկայացնել կորցրած անձնագրի փոխարեն նորը ստանալու կամ անձնագիրը փոխանակելու համար

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Jan 27, 2024
  • 1 min read

ree

ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

  1. Դիմում՝ ՀՀ անձնագիր ստանալու մասին,

  2. Փոխանակման ենթակա անձնագիրը,

  3. 35×45 մմ չափսի 2 գունավոր լուսանկար,

  4. Պետական տուրքի վճարման անդորրագիր,

  5. Փոփոխությունները կամ անճշտությունները հաստատող փաստաթղթեր,

  6. Համապատասխան զինվորական կոմիսարիատում զինհաշվառման կանգնած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ։

Կորցրած ՀՀ անձնագրի փոխարեն նորը ստանալու համար  ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

  1. Դիմում  ՀՀ անձնագիր ստանալու մասին,

  2. 35×45 մմ չափսի 2 գունավոր լուսանկար,

  3. Զինապարտների դեպքում՝ զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք,

  4. Պետական տուրքի վճարման անդորրագիր։

Պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում դիմումատուն ներկայացնում է նաև դրանց՝ օրենքով սահմանված կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները:  

1/2466
bottom of page