top of page

Հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում. Լանջիկ բնակավայրի հատվածում սաստիկ բուք է

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Jan 27, 2024
  • 1 min read

Հունվարի 27-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում։ Հայտնում են Ճանապարային դեպարտամենտից:

Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր  ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ստեփանավանի լեռնանցքը  կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Լանջիկ բնակավայրի հատվածում սաստիկ բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ

1/2515
bottom of page