«Գլադիատոր 2» ֆիլմի նկարահանումներն ավարտվել են
- Jan 18, 2024
- 1 min read

Դերասան Փոլ Մեսկալը Instagram-ում լուսանկար է հրապարակել ռեժիսոր Ռիդլի Սքոթի հետ և հայտարարել «Գլադիատոր 2» ֆիլմի նկարահանումների ավարտի մասին։
Ֆիլմի շարունակության վրա աշխատանքները պետք է ավարտվեին ավելի վաղ, սակայն նկարահանումները հետաձգվել են Հոլիվուդում գործադուլների պատճառով։ 2023 թվականի դեկտեմբերին Սքոթը խոստովանել էր, որ ինքը դեռևս պետք է նկարահանի ֆիլմի 90 րոպե։ Շարունակությունը նկարահանվել է Մալթայում և Մարոկկոյում։
Նախագծի դերասանական կազմում ընդգրկված են Պեդրո Պասկալը, Դենզել Վաշինգտոնը, Ջոզեֆ Քուինը և Քոնի Նիլսենը։ Նոր «Գլադիատոր»-ի սյուժեն կպատմի իրադարձությունների մասին, որոնք կծավալվեն առաջին մասի ավարտից 25 տարի անց։
Ֆիլմի պրեմիերան նախատեսված էր 2024 թվականի նոյեմբերին, սակայն դեռ հայտնի չէ՝ արդյոք թիմը կկարողանա՞ հասցնել վերջնաժամկետին։




















