top of page

Դիմել եմ դատարան՝ Տիգրան Ավինյանի՝ Երևանի քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականությունը վիճարկելու հայցով․ Ավագանու անդամ

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Jan 27, 2024
  • 1 min read


Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը գրել է․

«Տիգրան Ավինյանի լիազորությունների ստանձնման օրինականության վիճարկման հայցը դատարանում է

Ինչպես արդեն տեղեկացրել էի, «Մայր Հայաստանի» որոշմամբ դիմել եմ դատարան՝ Տիգրան Ավինյանի՝ Երևանի քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականությունը վիճարկելու հայցով: Եղել է երկու հայց: Մեկը 1-ին ատյանի դատարանը մերժել է, և մենք այդ մերժումը վիճարկել ենք Վերաքննիչ դատարանում: Մյուս հայցն ընդունված է, և այդ վարչական գործով դատական նախնական նիստը նշանակված է այս տարվա մարտի 5-ին:

Հիշեցնեմ, որ Տիգրան Ավինյանը քաղաքապետի լիազորությունները ստանձնել է Ավագանու հատուկ նիստում, որն իրավազոր չի եղել, քանզի չի ապահովվել քվորում: Այդ նիստին պետք է ներկա լինեին Ավագանու առնվազն 33 անդամ, ինչը տեղի չի ունեցել:

Քաղաքապետ ընտրվելու հարցում ՔՊԿ-ն ստվերային գործարքի գնաց, ու քվորումի ապահովման միջոցով ստացանք փոքրամասնության իշխանություն: Բայց միևնույն է, լիազորությունների ստանձնումն օրենքի խախտմամբ է եղել: Երևի քաղաքապետի աթոռը վերցնելուց հետո հավանաբար ուրախացել ու մոռացել էին գործարքը փաթեթով կայացնել, որպեսզի հատուկ նիստին էլ քվորում լիներ, սակայն դա իրենց խնդիրն է»:

ree


1/2466
bottom of page