top of page

ՆՈՐ ՀԱՃՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՄԱՆԴԱՏԻՑ ՈՒԶՈՒՄ Է ԶՐԿԵԼ ԻՐ ՔՆՆԱԴԱՏԻՆ

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Jan 22, 2024
  • 1 min read

Կոտայքի մարզի Նոր Հաճն խոշորացված համայնքի իշխանությունները՝ համայնքի ղեկավար Գագիկ Մաթեւոսյանի գլխավորությամբ փորձում է մանդատից զրկել ավագանու ընդդիմադիր անդամ Վարդան Պապյանին։

Հիշեցնենք՝ 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքում խոշորացված համայնքի ղեկավարությունն անցավ Նոր Հաճնի երկարամյա ղեկավար Գագիկ Մաթեւոսյանի ղեկավարած դաշինքին, որը 50+ ձայն հավաքեց, ավագանի անցան նաեւ ՔՊ-ն՝ 26 տոկոսով եւ խոշորացված համայնքի վարչական մաս կազմող Նոր Գեղիի ղեկավար Վարդան Պապյանի համանուն դաշինքը։

Վարդան Պապյանին մանդատից զրկելու հիմքը ՝ մոտ ութը ամիս աշխատանքի չներկայանալն է, սակայն Պապյանի թիմակիցները վստահեցնում են, որ դա ընդամենը պատրվակ է, Պապյանը վիրահատության է ենթարկվել եւ առողջական խնդիրների պատճառով չի գնացել աշխատանքի, ինչից օգտվելով էլ Մաթեւոսյանը փորձում է չեզոքացնել իր թիվ մեկ մրցակցին, որը համայնքի կառավարման փորձ ունի եւ Մաթեւոսյանի գլխավոր քննադատն է, վեր է հանում համայնքի ղեկավարի թույլ տված բոլոր թերացումները։ Երկու օր առաջ հարցը բերվել է ավագանու օրակարգ, սակայն քվորումի բացակայության պատճառով նիստը չի կայացել, այսօր՝ 16.00-ին ավագանին կրկին նիստ է հրավիրել այս օրակարգով։

Նշենք, որ անցած տարի հոկտեմբերին Գագիկ Մաթեւոսյանի որդին ձերբակալվել է, որը կասկածվում էր Նոր Հաճնում 2 քաղաքացու դանակահարելու կասկածանքով։


1/2515
bottom of page