Գործադուլի պատճառով փակված Էյֆելյան աշտարակը աշխատանքը կվերսկսի կիրակի
- Armen Sukiasyan

- Feb 24, 2024
- 1 min read

Փարիզի Էյֆելյան աշտարակը, որը հինգ օրով փակվել էր գործադուլի պատճառով, նորից կբացվի կիրակի, երբ աշտարակի ղեկավարությունը հայտարարի արհմիությունների հետ գործարքի կնքման մասին, տեղեկացրել է AFP-ն։
Երկուշաբթի օրվանից աշխարհի ամենահայտնի զբոսաշրջային օբյեկտներից մեկի աշխատանքի դադարեցումը երկրորդն էր վերջին երկու ամսում՝ ի նշան բողոքի անբավարար ներդրումների դեմ։
Աշտարակի SETE օպերատորը հայտնել է, որ շաբաթ օրը համաձայնություն է ձեռք բերել արմիությունների հետ, «որի համաձայն՝ կողմերը մշտապես վերահսկելու են ընկերության բիզնես-մոդելը, ներդրումներն աշխատանքում եւ եկամուտներն այն մարմնի միջոցով, որը կգումարվի յուրաքանչյուր վեց ամիսը մեկ»։
SETE ընկերությունը ներողություն է խնդրել այցելուներից, որոնք տուժել են գործադուլի հետեւանքով, եւ որը հանգեցրել է մոտ 100 000 այցելության կորստի։
Էյֆելյան աշտարակը չի ստացել մոտ 120 մլն եվրո Covid-19 համավարակի ժամանակ 2020-2021թթ.։
Այդ ժամանակվանից SETE-ն ստացել է 60 մլն եվրոյի վերակապիտալացում, որը, արհմիությունների կածիքով, բավարար չէ՝ նկատի ունենալով հիմնանորոգման անհրաժեշտությունը, ներառյալ թարմ ներկը։
Այցելուների թիվը խիստ կրճատվել էր Covid համավարակի ժամանակ սահմանափակումների պատճառով, բայց վերականգնվել է 2022թ.՝ հասնելով 5,9 մլն այցելության եւ 6,3 մլն-ի՝ անցած տարի։
Ճարտարապետ Գուստավ Էյֆելի գլուխգործոցը վերաներկվել է 19 անգամ այն ժամանակվանից ի վեր, երբ կառուցվել է 1889թ. Համաշխարհային ցուցահանդեսի համար։




















