top of page

Երևանում 68-ամյա կինն ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով 9-րդ հարկից

  • Writer: Ani
    Ani
  • Feb 10
  • 1 min read

ree

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանությունում  տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշեն 2-րդ թաղամասի շենքերից մեկի բակում կնոջ դի կա։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են 68-ամյա Սվետլանա Օ․-ի դին

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ 68-ամյա կինն ինքնասպանություն է գործել՝ 9-րդ հարկից իրեն ցած նետելով։

1/2463
bottom of page