Ալիևը ստում է. նրա ցանկությունը Հայաստանի տարբեր բնակավայրերը զավթելն է․ Տիգրան Աբրահամյան
- Armen Sukiasyan

- Nov 20, 2022
- 1 min read

«Ադրբեջանի և անձամբ Իլհամ Ալիևի քաղաքական գիծը հետևյալն է. առաջադրում է իր քաղաքական հավակնությունները, Հայաստանի դեպքում՝ նաև տարածքային, և, այսպես կոչված, խաղաղության միֆի ներքո փորձում է հասնել իր նպատակներին»,- այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը։
«Իրականության մեջ Ալիևը ստում է, քանի որ խաղաղություն չի ցանկանում, նրա ցանկությունը Հայաստանի տարբեր բնակավայրերը զավթելն է և Ադրբեջանում կարծում են, որ Հայաստանում 2018թ-ից եկած իշխանության պայմաններում իրենց համար ուղղակի պատմական շանս է առաջացել և փորձում են հասնել իրենց նպատակներին, որովհետև մի կողմից խոսել խաղաղության մասին, մյուս կողմից ներկայացնել նորանոր տարածքային պահանջներ Հայաստանից, նշանակում է, որ խոսքը որևէ դեպքում չի գնում խաղաղության մասին, խոսքը գնում է նոր պարտադրանքի և նոր նախապայմանների մասին»,- ասաց Աբրահամյանը։
Հարցին՝ ինչի՞ հետևանք են սահմանային բախումները և ի՞նչ հարց է իր համար փորձում լուծել Ադրբեջանը՝ Աբրահամյանը պատասխանեց․ «Ադրբեջանը անընդհատ շարունակելու է իր այս մոտեցումները, քանի դեռ չի հասել իր բոլոր պահանջների կատարմանը և քանի դեռ տեսնում է հնարավորություն՝ այդ պահնաջների կատարման համար»։
Արմինե Նավոյան




















