top of page

Փաշինյանի «բանակը»

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Nov 20, 2022
  • 1 min read


Այսօր Հայաստանի խորհրդարանն ընտրեց նոր ՄԻՊ․ այդ պաշտոնում Արման Թաթոյանին կփոխարինի Քրիստինե Գրիգորյանը։ Խորհրդարանի ավարտված քառօրյայում, բացի այս քվեարկությունից, նախատեսված էին նաև ՀՌԱՀ երկու անդամների, ԿԲ փոխնախագահի ընտրությունները։ Բոլոր չորս դեպքերում, թեկնածուների ընտրության համար պահանջվում էր 64 քվե։


Չնայած այն հանգամանքին, որ ՔՊ խմբակցությունը բաղկացած է 71 պատգամավորներից՝ այս քվեարկությունները ռիսկային էին համարվում, մանավանդ, որ իշխանության մի քանի պատգամավորներ գործողումների մեջ էին։

Բայց ՔՊ-ն սովորել է կոնսոլիդացված քվերակությունների ու քննությունը բարեհաջող հանձնեց։ Այս իշխանությունը ձախողել է ներքին ու արտաքին քաղաքականությունը, պարտվել է պատերազմում, մի խոսքով՝ լուզեր է բոլոր առումներով ու զարմանալի է խմբակցության կոնսոլիդացիայի այս մակարդակը։


ՔՊ վերջին համագումարում Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես ազդարարեց, որ իրենց կուսակցությունը գաղափարախոսություն չունի, չի ընդունում «իզմ»-եր, հետևաբար համանուն խմբակցության անդամներին չի կարող միավորել գաղափարական, արժեքային ընդհանրությունը։ Մինչպատերազմյան Հայաստանում Փաշինյանի իշխանության կոնսոլիդացիան պայմանավորվում էր վերջինիս բարձր վարկանիշով։ Հիմա այդ վարկանիշն էլ չկա, ըստ այդմ՝ եթե նույնիսկ Փաշինյանը կոնսոլիդացիայի աղբյուր է, ապա՝ վարչական ռեսուրսների, ճնշումների, կոմպրոմատների միջոցով։

Իհարկե, նամն «նոմենկլատուրային» միասնությունը երկար կյանք ունենալ չի կարող ու պահպանվում է երկու գործոնի շնորհիվ։


Առաջինը՝ հանրային ապատիան է, երբ հասարակությունն օտարված է քաղաքականությունից, պետությունից ու նրա համար միևնույն է, թե ինչպիսի քաղաքական ստատուս-քվո է երկրում։ Մյուս կողմից, բացակայում է քաղաքական այլընտրանքը, ինչի պարագայում՝ Փաշինյանին հաջողվում է իր վերահսկողության տակ պահել իշխանությանը, մանավանդ, որ հասարակության մի մասի մոտ պահպանվում է ֆոբիան՝ «նախկինների» հնարավոր վերադարձի հարցում։

Իշխանության, խորհրդարանական մեծամասնության նման արհեստական միասնությունը ծնում է անարդյունավետ կառավարում, կադրային ոչ ադեկվատ նշանակումներ։ Այս ամենի հետևանքը համապարփակ ճգնաժամն է, որը փոքրացնում է խաղաղ ու անցնցում հանգուցալուծումների պատուհանը։


Վահրամ Բագրատյան

 
 
1/2518
bottom of page