top of page

Իրանին հասցված իսրայելական հարվածից հետո Գերմանիայի կանցլերը Թեհրանին «թեժացման փուլը դադարեցնելու» կոչ է արել

  • Writer: Ani
    Ani
  • Oct 26, 2024
  • 1 min read

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Թեհրանին կոչ է արել դադարեցնել թեժացման փուլը իրանական ռազմական օբյեկտներին այսօր վաղ առավոտյան հասցված իսրայելական հարվածներից հետո՝ հայտնելով, որ զսպվածությունը կարող է խաղաղության ուղի հարթել Մերձավոր Արեւելքում, տեղեկացրել է Reuters-ը։

«Իմ ուղերձն Իրանին պարզ է. մենք չեն կարող շարունակել զանգվածային արձագանքը թեժացմանը։ Դրան պետք է վերջ դրվի հիմա։ Դա Մերձավոր Արեւելքում խաղաղ զարգացման հնարավորությաւն կտա»,- գրել է Շոլցը X սոցցանցի իր միկրոբլոգում։

Այսօր վաղ առավոտյան իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին։ Իրանը հայտնել է «սահմանափակ վնասի» եւ երկու զինվորի զոհվելու մասին, իսկ Իսրայելը հավաստիացնում է, որ հասել է դրված նպատակներին։

1/2104
bottom of page