top of page

ԲԱՔՎԻ ՋՂԱՁԻԳ ԱՐՁԱԳԱՆՔԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՅՍՕՐՎԱ ԽՈՍՔԵՐԻՆ

  • Writer: Ani
    Ani
  • Oct 12, 2024
  • 1 min read
ree

Բաքուն արձագանքել է հոկտեմբերի 12-ին «Խաղաղության խաչմերուկ.միավորելով անվտանգությունը և ժողովրդավարությունը» ֆորումում ունեցած ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:



«2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության վերաբերյալ՝ Հայաստանի վարչապետի հայտարարությունները իրականությունը խեղաթյուրելու փորձ են»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլ քարտուղար Այխան Հաջիզադեն:


Նրա պնդմամբ, «Եռակողմ հայտարարության հետ կապված հաղորդակցությունների բացման հարցի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս Հայաստանի ղեկավարության ստանձնած պարտավորություններից հրաժարումը»։


«Եռակողմ հայտարարության 9-րդ կետում հստակ նշված է, թե ինչ պարտավորություններ ունի Հայաստանը հաղորդակցությունների բացման հետ կապված, և ինչ ձևով է կազմակերպվելու տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունը։


Ոչ ոք չի մոռացել, որ հայկական կողմը, որը հայտարարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին, իրականացրել է Ադրբեջանի տարածքում հաստատված ռեժիմի քարոզչություն, իսկ ՀՀ վարչապետը 2023 թվականի սեպտեմբերի 2-ին շնորհավորական ուղերձ է հղել անջատողականներին (նկատի ունի այդ ժամանակվա Արցախի օրինական իշխանություններին-Խմբ.) «անկախության առթիվ»: 

Այս առումով Հայաստանի վարչապետի հռետորական հարցերը Լաչինի միջանցքի գործունեության, փախստականների և հարկադիր վերաբնակների վերադարձի մասին միայն զարմանք և հեգնանք են առաջացնում»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի դիրքորոշման մեջ։



1/2464
bottom of page