top of page

Լատվիայի հետ ունենք զգալի ներուժ. Աարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ

  • Writer: Ani
    Ani
  • Sep 28, 2024
  • 1 min read
ree

ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լատվիայի ԱԳ  նախարար Բայբա Բրաժեի հետ: Հաքյտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ։ 

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան. «Մենք շարունակում ենք ակտիվորեն զարգացնել երկկողմ հարաբերությունները ԵՄ անդամ երկրների հետ, և Լատվիայի հետ ունենք զգալի ներուժ։ Ուստի, ուրախ էի քննարկել մեր երկու երկրների միջև օրակարգի հարստացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները։ Մենք կարող ենք արդյունավետորեն համագործակցել նաև բազմակողմ հարթակներում»:

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի՝ առանց արհեստական խոչընդոտների ստեղծման ու ձգձգման կնքման կարևորությունը։  

1/2464
bottom of page