top of page

«Եթե մեզ վրա հարձակում լինի, Փաշինյանը չի թողնելու, որ Իրանը գա օգնության». Հրանտ Բագրատյան

  • Writer: Ani
    Ani
  • Dec 10, 2024
  • 1 min read
ree

«Եթե մեզ վրա հարձակում լինի, Իրանը օգնության չի գալու, եթե գա էլ, Փաշինյանը չի թողնելու»,- «Նյուզ»-ի եթերում նման տեսակետ է արտահայտել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ ընդգծելով, որ «Զանգեզուրի միջանցք տալու իդեան փաշինյանական է»: «Փաշինյանն Իրանին ասելու է՝ մենք մեր ադրբեջանական և թուրք եղբայրների հետ որոշել ենք այս տեղը կիսել: Նա նաև բանակցում է, որ ադրբեջանցիները վերադառնան այստեղ ապրեն, հայերի գնալու մասին խոսք չկա: Ի դեմս Հայաստանի այսօրվա իշխանությունների, մենք տեսնում ենք թուրքական վասալների: ՀՀ այսօրվա իշխանությունը, եթե մնաց, թույլ չի տալու, որ Իրանը միջամտի, այն դեպքում, երբ Իրանը հեշտությամբ կարող է չեզոքացնել որևէ վտանգ»,- նշել է Բագրատյանը:


1/2436
bottom of page