ԱԼԻԵՒԸ ՇՈԼՑԻՆ ԱՍԵԼ Է, ԹԵ ԵՐԲ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ
- Ani

- Nov 10, 2024
- 1 min read

Նոյեմբերի 9-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի ղեկավարի մամուլի ծառայությանը:
Ալիևը Շոլցի հետ զրույցում հայտարարել է, որ «Ադրբեջանը հանդիսանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի և դրա հիմքում ընկած սկզբունքների նախաձեռնողը, և նշել, որ Հայաստանի տարածքային հավակնություններն Ադրբեջանի նկատմամբ դեռևս շարունակում են մնալ ՀՀ Սահմանադրության մեջ»:
Նա պնդել է, թե «Հայաստանի կողմից խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ առաջարկների զգալի ձգձգումը բացասաբար է ազդել գործընթացի վրա, սակայն, չնայած դրան, կողմերը մոտ են պայմանագրի տեքստի վերաբերյալ վերջնական համաձայնության հասնելուն, և որ բանակցությունները կշարունակվեն Բաքվում մեկնարկելիք COP29-ի ավարտից հետո»:




















