top of page

Կիրանց-Ոսկեպար ճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների, Բերդ-Ճամբարակ ճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

  • Writer: Ani
    Ani
  • Feb 6
  • 1 min read

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Սարավան-«Զանգեր» կոչվող ճանապարհահատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար:

Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար։

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Սյունիքի, Տավուշի մարզերում, Արագածի տարածաշրջանում, Տիգրանաշենի ոլորաններում, Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ, Սևան, Ճամբարակ, Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն:

«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է:

Վարդենյաց լեռնանցքում, Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում և Աշոցքի տարածաշրջանում բուք է:


1/2167
bottom of page