top of page

«Վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին»․ ՆԳՆ մամուլի խոսնակը՝ բեռնախցիկում ադրբեջանական դրոշով երթևեկող մեքենայի մասին

  • Writer: Ani
    Ani
  • Mar 3
  • 1 min read

Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է մի մեքենա երթևեկում ճանապարհին՝ բեռնախցիկում՝ Ադրբեջանի դրոշ։  ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը նշվածի կապակցությամբ հայտնել է․

«Տրանսպորտային միջոցը վարող անձի գործողություններում իրավախախտման հանգամանքները պարզելու և ըստ այդմ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով՝ վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

1/2163
bottom of page