top of page

Հայաստանի անվտանգության հիմնաքարը ՀԱՊԿ-ն է, իսկ ԵԱՏՄ-ն՝ նրա տնտեսական բարեկեցության բանալին․ Սերգեյ Լավրով

  • Writer: Ani
    Ani
  • Jan 24
  • 1 min read

ree

Ռուս-հայկական հարաբերությունները բարդ ժամանակաշրջան են ապրում՝ կապված Արևմուտքի գործողությունների հետ, որը մեծացնում է ճնշումը Երևանի վրա և հրահրում Մոսկվայի հետ կապերի քայքայումը։ Ինչպես փոխանցում է ТАСС-ը, այս մասին ասել է  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ռուս-հայկական հարաբերությունները բարդ ժամանակաշրջան են ապրում. Սա մեծ մասամբ Արևմուտքի գործողությունների հետևանք է, որն անցած տարում մեծացրեց ճնշումը Հայաստանի վրա, դրդեց նրան քանդել ավանդական կապերը Ռուսաստանի հետ և պարտադրեց հայ ժողովրդին խորթ արժեքային ուղենիշներ։ Ցավոք, Հայաստանի Հանրապետությունը հաճախ բարեհաճ էր արձագանքում ԱՄՆ-ի և ԵՄ-ի չհիմնավորված խոստումներին։ Բայց ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության հիմնաքարն է, և ԵԱՏՄ-ին անդամակցությունը նրա տնտեսական բարեկեցության բանալին է»,- ասել է Լավրովը։

1/2463
bottom of page