Search
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև
- Ani
- Sep 20, 2024
- 1 min read

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև։ Այս մասին նա հայտնել է X սոցիալական հարթակի իր էջում:
«Իմ ութերորդ այցը Կիև տեղի է ունենում ջեռուցման շրջանի մեկնարկից առաջ, մինչ Ռուսաստանը շարունակում է թիրախավորել էներգետիկ ենթակառուցվածքները։ Մենք կօգնենք Ուկրաինային իր խիզախ ջանքերում։ Ես եկել եմ այստեղ՝ քննարկելու Եվրոպայի աջակցությունը։ Ձմեռային պատրաստվածությունից մինչև պաշտպանություն»,- գրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։