top of page

ԱՎԱԳԱՆՈՒ ՔՊ-ԱԿԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԿԵՍ ԺԱՄ ՍՊԱՍԵԼ ԵՆ, ՀԵՏՈ ՀԵՌԱՑԵԼ

Գյումրիում ավագանու նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով։ Ավագանու արտահերթ նիստը հրավիրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ Գյումրիի քաղաքապետ ընտրելու օրակարգով: «Հրապարակ»-ը տեղեկացավ, որ նիստին ներկա էին միայն ՔՊ-ական անդամները։ Մյուս խմբակցությունների՝ «Ապրելու երկիր», «Զարթոնք» եւ ՀՀԿ խմբակցությունների, ինչպես նաեւ ավագանու անկախ անդամ Վարդևան Գրիգորյանը ներկա չեն եղել նիստին։



ՔՊ-ականները շուրջ 30 սպասել են՝ հուսալով, որ ավագանու մյուս անդամները կներկայանան նիստին, սակայն քվորում հնարավոր չի եղել ապահովել։


Նշենք, որ ավագանու 33 անդամներից 17-ի ներկա լինելու դեպքում քվորումը կապահովվեր։


Ըստ օրենքի՝ եւս մեկ անգամ նիստ հրավիրելու իրավունք կա։ Եթե այն չկայանա, ավագանին կլուծարվի եւ, ըստ էության, կգնան արտահերթ ընտրությունների։



bottom of page