top of page

ԲԱՅԴԵՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԹՈՒՅԼ Է ՏՎԵԼ ԿԻԵՒԻՆ ATACMS ՀՐԹԻՌՆԵՐՈՎ ՀԱՐՎԱԾԵԼ ՌԴ-ԻՆ

  • Writer: Ani
    Ani
  • Nov 18, 2024
  • 1 min read
ree

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ արտոնել է Ուկրաինայի կողմից հեռահար խոցման ամերիկյան հրթիռների օգտագործումը Ռուսաստանի տարածքին հարվածելու համար: Այս մասին գրում է New York Times թերթը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի անանուն ներկայացուցիչներին։



Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը ATACMS հրթիռների մասինէ։ Այս որոշումը նշանակալի տեղաշարժ է արձանագրում ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ։ Բայդենը այն ընդունել է ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի պաշտոնը ստանձնելուց երկու ամիս առաջ, որն ավելի վաղ հայտարարել էր Ուկրաինային աջակցությունը սահմանափակելու մտադրության մասին: Ինչպես նշում են պաշտոնյաները, Բայդենի քայլը կապված է Կուրսկի շրջանում Հյուսիսային Կորեայի ուժերի իբր ներկայության մասին տեղեկատվության հետ: Թերթն ընդգծում է, որ դա «ուկրաինացի զինվորականների պաշտպանության ուժեղացման անհրաժեշտություն է առաջացրել»։


Ռուսաստանն ավելի վաղ ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ ԱՄՆ-ը չունի հաստատում, որ Հյուսիսային Կորեայի զինվորականները, իբր, ներկա են հատուկ ռազմական գործողության շրջանում: Իսկ ԿԺԴՀ-ում Փհենյանի հասցեին մեղադրանքներն անվանել են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների «կեղտոտ հնարքներ»՝ սեփական հանցագործությունները քողարկելու և Ուկրաինայի հակամարտությունը ձգձգելու նպատակով:





1/2463
bottom of page