top of page

Կրակոցով մարմնական վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանություն

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն նոյեմբերի 8-ի ժամը 1.50-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ հրազենային վիրավորումով 49–ամյա տղամարդ է բուժօգնության ընդունվել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Երևանի բնակիչ տղամարդը վնասվածքը ստացել է Արարատի մարզի Վեդի համայնքում՝ Դարակերտ գյուղի բնակիչ 49-ամյա տղամարդու արձակած կրակոցից: Բացատրական աշխատանքի շնորհիվ դարակերտցի տղամարդը ներկայացել է Երևան քաղաքի վարչություն՝ ներկայացնելով հանցագործության գործիք հրազենը:Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են:

1/1844
bottom of page