top of page

Մարդատարը բախվել է «ԶԻԼ»-ին, տուժած վարորդին տեղափոխել են հիվանդանոց

Ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում․ դեկտեմբերի 2-ին, ժամը 21։20-ի սահմաններում Նոյեմբերյան համայնքում՝ Այրում-Հաղթանակ ճանապարհահատվածում, «BMW» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի հետնամասին։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։



Վթարի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

1/1821
bottom of page