Սպանություն՝ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել
Այսօր՝ նոյմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում, գրում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Մանուկյանն է, ով, ըստ հիվանդանոցի հայտնած տեղեկությունների, մահացել է կրակոցից: Նրա մարմնի վրա առկա է եղել կրակոցի 1 հետք: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում, որը Նազարբեկյան 15/6 հասցեն է, հայտնաբերել են արնանման հետք և կրակված 1 գնդակ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը վերջերս է ֆրանսիայից ժամանել Հայաստան: