«Կոմպրոմիսի չենք գնալու»․ վարորդների գործադուլի կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության
- Ani

- Dec 3, 2024
- 1 min read

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է վարորդների գործադուլին՝ բարձրաձայնելով, որ կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության։
«Սիրելի՛ երևանցիներ,
ինչպես արդեն տեղյակ եք, վաղ առավոտից հասարակական տրանսպորտի վարորդների մի մասը իրականացնում են գործադուլ, որի հետևանքով հազարավոր քաղաքացիների տեղաշարժման անհարամարություններ են պատճառվել։Նախ, ուզում եմ ներողություն խնդրել երևանցիներից ստեղծված իրավիճակի համար, միևնույն ժամանակ՝ հստակ արձանագրեմ, որ որևէ տեսակի շանտաժի չենք տրվելու, կոմպրոմիսի չենք գնալու։
Կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության»։




















