Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց և ազտատվեց քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետի հիմքով

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին մեղավոր ճանաչել երկու դրվագով, բայց ազատեց քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետի հիմքով:
Դատարանը որոշեց նաև Թովմասյանից բռնագանձել 5, 600 000 դրամ և 5, 203 800 դրամ գումար, իսկ գույքի վրա դրված կալանքը թողնել անփոփոխ: