Նոր շոու ծրագիր՝ Վարդանյան եղբայրների կրկեսում

Վարդանյան եղբայրների կրկեսում նոր շոու ծրագիր կա։
«Պատրաստվեք դիտել անմոռանալի ներկայացում, որտեղ երազանքները իրականություն են դառնում։
Նոր ծրագրում.
Խելահեղ ակրոբատիկա և օդային մարմնամարզություն
Ծիծաղաշարժ ծաղրածուներ և կախարդական պատրանքներ
Ձեռնածություն, ֆրիսթայլ և աներևակայական կերպարանափոխություններ
Ազատ մետաղալարով քայլող լարախաղաց և այլն։
Դրանից բացի, ձեզ համար հատուկ առաջարկ ենք պատրաստել.
5000դր և ավելի տոմս գնելու դեպքում ստանում եք նվեր՝ տոմս դեպի DinoPark։
Ներկայացումները տեղի են ունենում ամեն շաբաթ և կիրակի՝ ժամը 17:00-ին:
Հասցե՝ Հաղթանակի զբոսայգի («Մայր Հայաստան» հուշարձանի մոտ)
Տոմսերի համար՝ +374 93 66 55 19 / +374 93 66 55 14 կամ առցանց՝ vardanyanbros.com։
Եկեք ամբողջ ընտանիքով և խորասուզվեք կրկեսային զարմանահրաշ աշխարհ»,- ասվում է հաղորդագրությունում։