Հռոմի նոր պապը կարդինալներին հորդորել է շարունակել հանգուցյալ Ֆրանցիսկոս Առաջինի «արժեքավոր ժառանգությունը»
- Ani

- May 10
- 2 min read
Հռոմի Լեո (Լեւոն) XIV պապը շաբաթ օրը հասկացրել է, որ շարունակելու է իրականացնել Ֆրանցիսկոսի տեսլականն ու բարեփոխումները՝ ողջ աշխարհի կաթոլիկ կարդինալներին հայտնելով, որ հանգուցյալ հովվապետը «թանկարժեք ժառանգություն» է թողել, որը պետք է շարունակվի, տեղեկացրել է Reuters-ը։
Մայիսի 8-ին հովվապետ ընտրվելուց հետո բոլորկարդինալների հետ իր առաջին հանդիպմանժամանակ Լեոն նաեւ խնդրել է բարձրաստիճանհոգեւորականներին հաստատել իրենցհավատարմությունը 1960-ական թթ. ՎատիկանիԵրկրորդ խորհրդի կողմից ընդունված հիմնականեկեղեցական բարեփոխումներին:
Լեո XIV-ը նշել է, որ Ֆրանցիսկոսը, որը մահացել էապրիլի 21-ին, ընդհանուր ցանկություն ուներ 1,4 միլիարդ անդամներից բաղկացած Եկեղեցինբացել ժամանակակից աշխարհի առաջ, եւ թողել է«ծառայությանը լիակատար նվիրվածությանօրինակ»:
«Եկեք ընդունենք այս թանկարժեք ժառանգությունըեւ շարունակենք մեր ճանապարհը»,- դիմել է նորպապը կարդինալներին։
Հովվապետը նաեւ խնդրել է հոգեւորականներին«հաստատել մեր լիակատար հանձնառությունը» խորհրդի կողմից ընդունված բարեփոխումներին, որոնք ներառում են պատարագ մատուցել ոչ թելատիներեն, այլ տեղի լեզուներով, եւ շարունակելերկխոսությունն այլ կրոնների հետ:
Նա նշել է, որ Ֆրանցիսկոսը կենտրոնացած էր«համարձակ եւ վստահելի երկխոսության վրաժամանակակից աշխարհի հետ՝ իր տարբերբաղադրիչներով եւ իրողություններով»:
Ֆրանցիսկոսը 12 տարի եղել է Հռոմի պապ եւհաճախ է բախվել պահպանողականկարդինալների քննադատությանը, որոնք ասումէին, որ նա թուլացնում է եկեղեցուվարդապետությունը այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ԼԳԲՏ կաթոլիկների ներգրավումը եւկանանց առաջնորդությունը:
Լեոն՝ ամերիկացի նախկին կարդինալ ՌոբերտՊրեւոն, այնքան էլ հայտնի չէր համաշխարհայինասպարեզում մինչ հովվապետ ընտրվելը: Նաորպես միսիոներ իր կարիերայի մեծ մասնանցկացրել է Պերուում, նախքան վերջին երկուտարիներին որպես Վատիկանի բարձրաստիճանպաշտոնյա ծառայելը:
Նոր պապը շաբաթ օրն ասել է, որ իր պապականանունը մասամբ վերցրել է ի պատիվ Հռոմի պապԼեո XIII-ի (1878-1903), որը հայտնի էր որպեսսոցիալական արդարության ջատագով եւարդյունաբերական հեղափոխության ժամանակաշխատողների արդար վարձատրության եւվերաբերմունքի կողմնակից էր: Լեո XIV-ն ասել է, որեկեղեցին այժմ պետք է առաջատար դեր ստանձնիաշխատողներին սպառնացող նոր վտանգների դեմպայքարում, ինչպիսին է արհեստականբանականությունը:
Նա նշել է, որ արհեստական բանականությունը «նոր մարտահրավերներ է ստեղծում մարդկայինարժանապատվության, արդարադատության եւաշխատանքի ոլորտներում»:
Լեոյի երկժամյա հանդիպումը կարդինալների հետտեղի է ունեցել նախկինից տարբեր ձեւաչափով. նախկին պապերը սովորաբար ելույթ էին ունենումեւ ակնկալում էին, որ հոգեւորականներըպարզապես լսեն իրենց:
Այս անգամ Լեոն հանդես է եկել նախապես պատրաստված ելույթով, իսկ հետո խոսքը փոխանցել է յուրաքանչյուր կարդինալի, որը ցանկացել է խոսել՝ թույլ տալով հոգեւորականներին բարձրաձայնել իրենց կարծիքներն ու մտահոգությունները համաշխարհային Եկեղեցու առջեւ ծառացած հիմնական խնդիրների վերաբերյալ:






















