Ինչպիսի եղանակ է սպասվում 2024–ի վերջին օրը
- Ani
- Dec 31, 2024
- 1 min read

Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, ճանապարհներին մերկասառույց։ Քամին արևմտյան 2-4մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցածրադիր գոտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Մայրաքաղաքում դեկտեմբերի 31-ի ցերեկը կլինի 5-7 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 0...+2 աստիճան։