top of page

Ղրիմը մնալու է ՌԴ-ին․ Թրամփ

  • Writer: Ani
    Ani
  • Apr 25
  • 1 min read

Ղրիմը կմնա Ռուսաստանին, և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դա հասկանում է. այս մասին Time ամսագրին հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Դե, Ղրիմը անցել է ռուսներին։ Այն նրանց է փոխանցել Բարաք Հուսեյն Օբաման, այլ ոչ թե ես… Նրանք շատ տարիներ առաջ այնտեղ ունեին սուզանավեր… Ղրիմում ժողովուրդը հիմնականում ռուսերեն է խոսում։ Բայց այն տվել է Օբաման, Թրամփը չի տվել: Արդյոք իմ նախագահության ժամանակ կվերցնեի՞ն, ինչպես Օբամայից: Ո՛չ, դա չէր լինի։ Ղրիմը, եթե ես լինեի նախագահ, չէին վերցնի», — ասել է ԱՄՆ նախագահը:

Պատասխանելով լրագրողի հարցին առ այն, թե արդյոք ԱՄՆ նախագահի համար ընդունելի է, որ Ղրիմն ու գրավված մյուս 4 շրջանները մնան ՌԴ-ին վերջնական համաձայնագրի շրջանակում, Թրամփն ասել է, որ Ղրիմը մնալու է ՌԴ-ին:

«Զելենսկին դա հասկանում է, և բոլորն են հասկանում, որ այն վաղուց նրանցն է», — ասել է ԱՄՆ նախագահը:


1/2458
bottom of page