top of page

Հայտնի ռուս դերասանի մեքենայում կնոջ դի է հայտնաբերվել. մանրամասներ

  • Writer: Ani
    Ani
  • Jan 20
  • 1 min read

ree

Ռուս դերասան Գոշա Կուցենկոյի մեքենայում կնոջ դի է հայտնաբերվել: SHOT տելեգրամյան ալիքը:


Մեքենայում հայտնաբերվել է 30-35 տարեկան կնոջ դի՝ դանակի բազմաթիվ վնասվածքներով։ Դերասանի մեքենան կայանված է եղել Կուտուզովսկի պողոտայի տներից մեկի բակում։


Նախորդ առավոտյան ՌԴ վաստակավոր արտիստին պատկանող հին «Զապորոժեցում» անցորդները նկատել են կնոջ դի։ Մեքենան բաց է եղել։ Ժամանած փորձագետները պարզել են, որ զոհին սպանել են մի քանի ժամ առաջ՝ մարմնին դանակի բազմաթիվ հարվածներ են եղել։ Մեքենայում՝ դիակի կողքին, օգտագործված պահպանակ է հայտնաբերվել։ Մահացածի ինքնությունը պարզվում է։


Սպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է։ Նա Կազանից 30-ամյա գործազուրկ Ալբերտ Աբդուլլինն է։ Նա բազմաթիվ դատվածություններ ունի՝ սկսած սպանությունից և բռնաբարությունից մինչև գողություն և կողոպուտ: Հարուցվել է քրեական գործ «Սպանություն» հոդվածով։

ree

1/2463
bottom of page