Լուկաշենկոն վստահեցրել է, որ Բելառուսը մտադիր չէ հարձակվել որևէ երկրի վրա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկիրը չի պատրաստվում հարձակվել որևէ պետության վրա։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկիրը չի պատրաստվում հարձակվել որևէ պետության վրա։
«ԲելՏԱ»-ի փոխանցմամբ՝ Լուկաշենկոն նշել է, որ Մինսկը գործում է պրագմատիկ մոտեցմամբ և չի ձգտում ռազմական հակամարտությունների։
«Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ մենք որևէ մեկի վրա հարձակվելու մտադրություն չունենք, մենք պրագմատիկ ենք»,- ասել է Բելառուսի նախագահը։
Միաժամանակ Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսը պարտավոր է պաշտպանել իր տարածքի յուրաքանչյուր սանտիմետրը, բնակչությանը և ապահովել երկրի անվտանգությունը։
Նրա խոսքով՝ Բելառուսը չի կարող հաղթել իր շուրջը գտնվող պետությունների հետ հնարավոր լայնածավալ հակամարտությունում, սակայն պետք է պատրաստ լինի պաշտպանելու երկիրը։
Լուկաշենկոն նաև նշել է, որ Բելառուսը պարբերաբար արձանագրում է օդային տարածքի խախտումներ։ Նրա գնահատմամբ՝ Մինսկը միշտ պետք է պատրաստ լինի ժամանակին և համարժեք արձագանքի։
Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Բելառուսը պատրաստ է Ռուսաստանի հետ միասին հաղթահարել առկա բոլոր դժվարությունները։




















