top of page

«Renault»-ը Առատաշեն գյուղում գլխիվայր շրջվել է․ կան վիրшվորներ

17 hours ago
1 min read

Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Համբարձում Բ․-ն իր վարած «Renault» մակնիշի ավտոմեքենայով Առատաշեն գյուղում գործող «ԱՌԱՏԱՇԵՆ ՎԱՅՆԵՐԻ» գինու գործարանի դիմաց կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։



Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Համբարձում Բ․-ն, նրա ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Վահե Ի․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։



Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

1/2898
bottom of page