top of page

Արագածոտնում բախվել են «Lixiang»-ը, «Mercedes»-ը և «ԿամԱԶ»-ը

  • 1 day ago
  • 1 min read

Երեկ՝ օգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Արեն Հ․-ի վարած «Կամազ» մակնիշի բեռնատարը, Լոռու մարզի բնակիչ 44-ամյա Արեն Բ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Երևանի բնակիչ 39-ամյա Արմեն Մ․-ի վարած «Lixiang» մակնիշի ավտոմեքենաները։



Ինչպես հայտնում է Shamshyan.com, վթարի հետևանքով Արմեն Մ․-ի 1,5 ամսական ուղևոր Լ․ Մ․-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ Արեն Բ․-ն և նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 42-ամյա Վարդան Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

1/2840
bottom of page