top of page

«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը երկու ամսով կալանավորվել է

  • 12 hours ago
  • 1 min read

«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը երկու ամսով կալանավորվել է, Aysor.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:

Նշենք, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանն ու տնօրեն Արթուր Դալլաքյանը ձերբակալվել էին առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամին համարժեք 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլար արժողության գույքերը և դրամական միջոցները խաբեությամբ հափշտակելու և փողերի լվացում կատարելու առերևույթ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։

1/2831
bottom of page