top of page

Արաբկիրի՝ մեկ տարի առաջ կալանավորված թաղապետ Արամ Ազատյանը վերադարձել է աշխատանքի

  • Aug 6, 2025
  • 1 min read

Մեկ տարի առաջ կալանավորված Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը վերադարձել է աշխատանքի։ Տեղեկությունը հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

Արամ Ազատյանի նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն, գրավ և բացակայելու արգելք խափանման միջոցները։ Մինչ այդ, նա մի քանի օր տնային կալանքի տակ է եղել։ 

Նշենք, որ Արամ Ազատյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու համար։ 

1/2839
bottom of page