top of page

Վարորդը թույլ է տվել խախտում և անընդունելի վարքագիծ. Ավանեսյան

  • Jun 10, 2025
  • 1 min read

Շնորհակալ եմ պարոն Իոաննիսյանին հանրային վերահսկողության և լուսաբանման համար: Այս մասին հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:


«Կիրակի օրը իմ ծառայողական մեքենան վարորդը ավտոլվացման կետ տանելիս թույլ է տվել խախտում և անընդունելի վարքագիծ` երեխայի անվտանգության առումով:


Դիպվածը կստանա իրավական գնահատական, իսկ վարորդը` նաև խիստ նկատողություն»,- գրել է նա:


Հիշեցնենք՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոնանիսյանը Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ՀՀ առողջապահության նախարարի ծառայողական 006LL55 մեքենայի առջևի նստատեղին երեխա է նստած։

1/2545
bottom of page