top of page

Լուծարած պետությունը կարող էր հիմնադրվել բացառապես իր տարածքի վրա, բայց չհիմնադրվեց, իսկ ՀՀ-ում դա անհնարին է. Չախոյանը՝ Արցախի մասին

  • Writer: Ani
    Ani
  • May 14
  • 1 min read

Հայաստանի Հանրապետությունում չի կարող ստեղծվել որևէ այլ պետություն և չի կարող չեղարկվել որևէ այլ պետության լուծարում։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:

«ԼՂ լուծարման փաստաթղթի չեղարկումը ոչ մի իրավական ուժ չունի Հայաստանում։ Լուծարած պետությունը կարող էր հիմնադրվել բացառապես իր տարածքի վրա, բայց չհիմնադրվեց, իսկ ՀՀ-ում դա անհնարին է։

Հակառակ դեպքում՝ ԼՂ լուծարումը ստորագրողները, ովքեր պետությանը վերաբերվում են սեփական գրասենյակի տրամաբանությամբ, մի օր էլ Հայաստանից Լատինական Ամերիկայում կամ Աֆրիկայում նոր պետություն կստեղծեն կամ կլուծարեն»,- գրել է Չախոյանը։

bottom of page