Քիմ Քարդաշյանը «Ամեն ինչ՝ ըստ կանոնների» սերիալի նկարահանումներին ներկայացել է «սեքսուալ փաստաբանի» կերպարում
Քիմ Քարդաշյանը Ռայան Մըրֆիի «Ամեն ինչ՝ ըստ կանոնների» (All’s Fair) սերիալի նկարահանումներին ներկայացել է «սեքսուալ փաստաբանի» կերպարում։
Քիմը, որը վերջերս ցնցել էր հանդիսատեսին՝ հայտնվելով «Ամերիկյան սարսափի պատմությունում», Կամարիլյոյում (Կալիֆոռնիա նահանգ) լուսանկարվել է համարձակ, մուգ կարմիր կաշվե հագուստով։ Նա նկարահանվել է ֆիլմում իր գործընկերուհու՝ Նաոմի Ուոթսի հետ։
Սերիալը, որի կենտրոնում իրավաբանական ֆիրման է, կարող է պարծենալ աստղային դերասանական կազմով, ներառյալ Սառա Փոլսոնը, Նիսի Նեշը եւ Թեյանու Թեյլորը։
Քիմը դառնալու է նաեւ գալիք դրամայի գործադիր պրոդյուսերը։
Նա խաղալու է գլխավոր դերը Մեթյու Նոզկայի հետ երկար սպասված Hulu սերիալում։
Սերիալում Քիմը խաղալու է Լոս Անջելեսում ամուսնալուծությունների գծով ազդեցիկ փաստաբանի դերը, որը կառավարում է հաջող իրավաբանական ֆիրման, որտեղ միայն կանայք են աշխատում։