Քաղցկեղի որոշ տեսակներ ավելի հաճախ խոցում են ցրված սկլերոզ ունեցող մարդկանց. Neurology

Ռենի համալսարանի (Ֆրանսիա) գիտնականները պարզել են, որ ցրված սկլերոզ ունեցող մարդիկ ավելի հաճախ են ունենում միզապարկի, ուղեղի եւ արգանդի վզիկի քաղցկեղ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Neurology ամսագրում։
Գիտական կոլեկտիվն ուսումնասիրել է Ֆրանսիայի առողջապահության ազգային բազայի վերջին տասը տարիների տվյալները։ Հետազոտողները պարզել են 140 649 մարդու՝ ցրված սկլերոզով։ Դա քրոնիկական աուտոիմունային հիվանդություն է, որը խոցում է գլխուղեղի եւ ողնուղեղի փոխանցիչների միելինային թաղանթը։ Ցրված սկլերոզը ի հայտ է գալիս ոտքերում զգացվող թուլությամբ, մանր շարժողականության, խոսքի, տեսողության խանգարմամբ, գլխապտույտներով եւ թմրածությամբ։ Հիվանդության խորացման դեպքում այն հանգեցնում է աշխատունակության կորստի եւ հաշմանդամության։
Գիտնականները լրացուցիչ ուսումնասիրել են ցրված սկլերոզ չունեցող 562 596 մարդկանց հիվանդության պատմությունները։ Հետագա ուսումնասիրման համար երկու խմբերից ընտրվել են այն անձինք, որոնց մոտ քաղցկեղ չի ախտորոշվել հետազոտությունն սկսվելուց երեք տարի առաջ։ Նրանց հետեւել են միջինը ութ տարի։
Հետազոտության ընթացքում քաղցկեղ է առաջացել ցրված սկլերոզ ունեցող 8 368 եւ այդ հիվանդությունը չունեցող 31 796 մարդու մոտ։ Ցրցած սկլերոզ ունեցող մարդկանց մոտ օնկոլոգիական հիվանդությունների առաջացման հավանականությունը բարձր էր 6 տոկոսով՝ անկախ տարիքից, սեռից եւ բնակության վայրից։ Հայտնաբերվել է նաեւ, որ կաթնագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը ցրված սկլերոզի դեպքում բարձրացել է 71, ուղեղի քաղցկեղի դեպքում՝ 68, իսկ արգանդի վզիկի քաղցկեղի դեպքում՝ 24 տոկոսով։ Միեւնույն ժամանակ, շագանակագեղձի, հաստ աղիի եւ կրծքի քաղցկեղի առաջացման վտանգը ցածր է եղել 20, 10 եւ 9 տոկոսով համապատասխանաբար։
Գիտնականները նշել են, որ ցրված սկլերոզը միշտ չէ, որ հանդես է գալիս որպես օնկոլոգիական հիվանդություն առաջացնող գործոն։ Ուղեղի քաղցկեղի առաջացման ավելի մեծ վտանգը կարող է կապված լինել հիվանդության վաղ հայտնաբերման հետ, քանի որ ցրված սկլերոզ ունեցող մարդիկ անցնում են ՄՌՏ-սքանավորում։ Միզամուղ ուղիների հաճախակի վարակները (քիչ շարժվող մարդկանց մոտ) եւ իմունադեպրեսիվ դեղերի օգտագործումը ցրված սկլերոզի դեպքում կարող են նպաստել միզապարկի եւ արգանդի վզիկի քաղցկեղի առաջացմանը։