top of page

Ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Օդեսային. կան զոհեր

  • Writer: Ani
    Ani
  • Oct 11, 2024
  • 1 min read
ree

Օդեսային ռուսական հարվածի հետևանքով չորս մարդ է զոհվել, հայտնել է Օդեսայի շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։



Պաշտոնյայի խոսքով՝ ռուսական զորքերը հոկտեմբերի 10-ի երեկոյան բալիստիկ հրթիռային հարված են հասցրել Օդեսայի մարզում գտնվող երկհարկանի շենքին։ Լրատվամիջոցները, վկայակոչելով տեղական հանրային էջերը, գրում են, որ գնդակոծությունը հարվածել է ֆերմային։



Մահացածների թվում են երկու կին, 22-ամյա տղամարդ և 16-ամյա աղջիկ։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության աշխատակիցները փլատակների տակից չորս մարդու են փրկել։



Տասը մարդ վիրավորվել կամ վնասվածքներ է ստացել։ Նրանցից չորսը ծանր վիճակում հոսպիտալացվել են։ Տեղում հոգեբանական օգնություն է ստացել ևս տասը մարդ։



Ընդհանուր առմամբ, երկու օրվա ընթացքում Օդեսայում և տարածաշրջանում ռուսական հարձակումների հետևանքով զոհվել է 13 մարդ, գրել է Կիպերը։

1/2380
bottom of page