top of page

Կլիմայական ակտիվիստուհի Գրետա Թունբերգը ձերբակալվել է Բրյուսելում անցկացված ցույցի ժամանակ

  • Writer: Ani
    Ani
  • Oct 7, 2024
  • 1 min read
ree

Կլիմայական ակտիվիստուհի Գրետա Թունբերգը հոկտեմբերի 5-ին՝ հանածո վառելիքի սուբսիդավորման դեմ բողոքի ցույցի ժամանակ Բելգիայի մայրաքաղաքում ճանապարհը փակելու համար տասնյակ ձերբակալված ցուցարարների թվում է, հայտնել է Euractiv-ը:

Ֆրանսպրես գործակալության լրագրողը տեսել է հայտնի շվեդուհուն, որը ավելի վաղ ձերբակալվել էր տարբեր երկրներում բողոքի ցույցերի ժամանակ քաղաքացիական անհնազանդության համար, ոստիկանները ձերբակալել  էին Թունբերգին, երբ նա հրաժարվել է լքել նստացույցը:

21-ամյա Թունբերգը Եվրախորհրդարանի մոտ կազմակերպած «Միացյալ կլիմայական արդարության համար» երթի ցուցարարների ավելի փոքր խմբի հետ էր:

Հանրահավաքը Եվրամիությանը կոչ է արել դադարեցնել հանածո վառելիքի սուբսիդավորումը՝ հասնելու համար մինչև 2050 թվականը մայրցամաքը ածխածնային չեզոքացնելու իր հավակնոտ նպատակին:

«Դա տեղի չի ունենա առանց հանածո վառելիքի սուբսիդավորման անհապաղ դադարեցման: Եթե մինչև այդ անհրաժեշտ փոփոխություններ տեղի չունենան, մարդիկ կշարունակեն դուրս գալ փողոց՝ մեր ձայնը լսելի դարձնելու և ձեզ պատասխանատվության ենթարկելու համար»,-գրել են կլիմայական ակտիվիստները, գիտնականները և տնտեսագետները ԵՄ առաջնորդներին ուղղված բաց նամակում:

Դրանից առաջ դանիական ոստիկանությունը Թունբերգին ձերբակալել էր Կոպենհագենում՝ Գազայի պատերազմի և Արևմտյան ափի իսրայելական օկուպացիայի դեմ բողոքի ցույցի ժամանակ: Ավելի ուշ Թունբերգն ազատ էր արձակվել։

Կոպենհագենի համալսարանում վեց մարդ է ձերբակալվել, երբ մոտ 20 մարդ փակել է շենքի մուտքը, իսկ երեքը մտել են ներս, ասել է ոստիկանության ներկայացուցիչը։

Լայնորեն հայտնի լինելով տեխնածին կլիմայի փոփոխությունը դադարեցնելու իր արշավով, Թունբերգն ավելի ու ավելի է զբաղված պաղեստինյան գործով և մայիսին հայտարարել էր, որ նման բողոքի ցույցեր պետք է տեղի ունենան ամենուր:

1/2466
bottom of page