top of page

Կա երկու Ադրբեջան՝ հորինված և իրական. The Wall Street Journal

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Mar 28
  • 1 min read

Իսրայելը չպետք է տրվի Ադրբեջանի տրոյական ձիուն։ Աբրահամյան համաձայնագրերը պետք է ընդլայնվեն, բայց ոչ Բաքվի հաշվին։ Այս մասին ասվում է The Wall Street Journal-ի հոդվածում։

Իրենց մարտի 15-ի «Ադրբեջան. Իսրայելի նոր բարեկամը մահմեդական աշխարհում» հոդվածում Սեթ Քրոփսին և Ջոզեֆ Էփշտեյնը պնդում են, որ Միացյալ Նահանգները և Իսրայելը պետք է Ադրբեջանին ներառեն Աբրահամի համաձայնագրում:

«Իրանին դիմակայելու հեղինակի նպատակը վեհ է, բայց նրանց բաղադրատոմսը միամիտ է։

Կա երկու Ադրբեջան՝ հորինվածը, որը Բաքուն ցույց է տալիս այցելուներին, և իրականը, որը թաքցնում է:

Վերցրեք նրա հարաբերություններն Իրանի հետ։ Ադրբեջանցի լոբբիստներն ասում են, որ երկու երկրները հակառակորդներ են, բայց կուլիսներում նրանք գործընկերներ են:

2021 թվականին Բաքուն Թեհրանի հետ ստորագրեց գազի փոխանակման պայմանագիր, որն օգնեց Իրանի իշխանություններին ազատել Վաշինգտոնի «առավելագույն ճնշումից»: Հայաստանն Իրանի հետ առևտուր է իրականացնում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակման պատճառով։

Իրանի հետ Ադրբեջանի առևտուրը գրեթե նույնն է, բայց Բաքվի դեպքում դա ընտրության հարց է»,- ասվում է հոդվածում։

1/2051
bottom of page