top of page

Լուկաշենկոն նախկին ԽՍՀՄ հանրապետություններից աշխատանքային միգրանտների է հրավիրում Բելառուս

  • Writer: Ani
    Ani
  • May 22
  • 1 min read

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ որոշում է կայացվել ԽՍՀՄ նախկին հանրապետություններից միգրանտների ներգրավել Բելառուսում աշխատելու համար՝ «աղետից խուսափելու նպատակով»։

«Ինչպես ամբողջ աշխարհում, բացառությամբ թերևս Ասիայի և Աֆրիկայի որոշ երկրների, մենք աշխատուժի պակաս ունենք։ Փառք Աստծո, դեռ աղետալի չէ վիճակը, բայց մենք պետք է թույլ չտանք, որ աղետալի դառնա։ Այդ պատճառով էլ որոշում է կայացվել աշխատանքային ռեսուրսներ ներգրավել՝ առաջին հերթին Խորհրդային Միության նախկին հանրապետություններից»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերել БелТА գործակալությունը։

Լուկաշենկոն հավելել է, որ աշխատանքային միգրանտների ներգրավման հարցով պետք է զբաղվեն առաջին հերթին ձեռնարկությունների ղեկավարները և տեղական ինքնակառավարման մարմինները։

«Վարձեք, պայմանագիր կնքեք նրանց հետ, աշխատեք»,- ասել է Լուկաշենկոն՝ միևնույն ժամանակ զգուշացնելով, որ իրավախախտումներ կատարելու դեպքում միգրանտները պետք է ըստ օրենքի՝ պատասխանատվության ենթարկվեն։

«Կխախտե՞ն պայմանագիրը՝ վայրկենապես տեղեկությունը փոխանցեք ոստիկանություն, մենք կարտաքսենք։ Իրավախախտում կատարածները անհապաղ կարտաքսվեն Բելառուսից»,- ասել է նա։

bottom of page