Իտալիայի սիրտը բաբախում է սև և կապույտ գույներով. Հենրիխ Մխիթարյան
- Ani
- May 7
- 1 min read
Իտալիայի սիրտը բաբախում է սև և կապույտ գույներով. գրել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
«Մենք ամեն ինչ տվեցինք։ Մենք հավատացինք մինչև վերջ՝ միասնական, որպես մեկ թիմ, մեր երկրպագուների հետ, ովքեր մեզ առաջ էին մղում ամեն վայրկյան։ Սրանք անհավանական զգացողություններ են։ Իտալիայի սիրտը բաբախում է սև և կապույտ գույներով։ Առաջ, Ինտե՛ր։ Մի՛շտ»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ինտերը» մրցել է «Բարսելոնայի» դեմ և լրացուցիչ ժամանակում 1 գոլի (7։6) առավելությամբ հաղթել «Բարսելոնային»։